FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարում է 2024 թ․ ամառային թռիչքային շրջանում մի շարք նոր ուղղություններով ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Ավիաընկերությունն առաջարկում է նոր, հետաքրքիր ուղղություններ ամառային հանգստի համար դեպի Նիցցա, Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս և Դյուսելդորֆ: Նշված ուղղություններով չվերթերը կմեկնարկեն 2024 թ․ մայիս և հունիս ամիսներից։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Հիշեցնենք, որ ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերենբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լառնակա, Միլան քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան և Քիշնևը:
FLYONE ARMENIA-ն հոգ է տանում իր ուղևորների մասին և ստեղծում թռիչքի համար առավել հարմարավետ պայմաններ։
ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…
Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…
Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…
«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…
Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…