Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն աջակցում է Չեխիայի՝ երրորդ երկրներից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերք գնելու նախաձեռնությանը։ Ֆրանսիայի ղեկավարն այդ մասին հայտարարել է Պրահա կատարած այցի ժամանակ:
Փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտնել էր երրորդ երկրներից Ուկրաինայի զինված ուժերի համար 800 հազար հրետանային արկ գնելու հնարավորության մասին:
Մոտ 15 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Բելգիան, Դանիան, Կանադան, Շվեդիան և Նիդերլանդները համաձայնել է միջոցներ տրամադրել այդ նախաձեռնությանը։
Ֆրանսիայի նախագահը նաև մեկնաբանել է իր վերջին հայտարարությունը Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին։
«Ես կոչ եմ արել ռազմավարական բեկում մտցնել և լիովին պաշտպանում եմ այս գաղափարը: Մենք պետք է իրատեսորեն գնահատենք իրավիճակը, որ զարգանում է Եվրոպայում՝ առկա ռիսկերը և այն, ինչ պետք է պաշտպանենք»,- ասել է Մակրոնը:
Չեխիայի նախագահ Պետր Պավելն էլ ընդգծել է, որ անհրաժեշտ է դիտարկել Ուկրաինային օգնության բոլոր տարբերակները, սակայն բացառել է այնտեղ մարտական զորքերի տեղակայման հնարավորությունը։
«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության…
Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում…
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…