ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:
Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես մեր կողքին լինելու եւ հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարեւորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաեւ միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի:
Կարեւորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:
Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում: «Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը:
Հանձնաժողովի անդամները կարեւորել են պատվիրակության այցը Հայաստան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում, ընդգծել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Նրանք խոսել են նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ երկրում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին:
Նշվել է, որ Ադրբեջանը հետեւողականորեն վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում:
Երկկողմ տեսանելի արդյունքներ գրանցելու հարցում արժեւորվել է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել Կիպրոսի հայ համայնքի առանցքային դերակատարությունը:
Անդրադարձ է եղել երկու երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտությանը, խորհրդարանական մակարդակով փոխայցերի ակտիվացմանը:
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…
Երևանի քաղաքապետարանի՝ մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում…
Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…
Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են…
Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…