Լրահոս 24/7

Արդեն 40 հազար էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում շահառուների շրջանում լինում է տեղեկատվության պակաս և որոշակի բարդություններ օգտվելիս։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նոր համակարգի ներդրումը բազմաթիվ բողոքներ է առաջացրել քաղաքացիների ու դեղատների աշխատակիցների շրջանում։

«Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում է տեղեկատվության պակաս և որոշակի բարդություններ օգտվելիս։

Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր խնդիրներն ու բողոքները, եթե խնդիրներ կան, դրանց արագ լուծում են տրվում, ինչպես նաև ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց:

Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է:

Ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը՝ հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են բարդություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են հենց առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համակարգի թափանցիկությանը»,-ասաց Ավանեսյանը։

Նա վստահեցրեց, որ նշված քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիությանը։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին կոչ է արել մաքրել անօթևանների ճամբարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների…

13 minutes ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…

34 minutes ago

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…

49 minutes ago

Թուրքիան կարող է խաղաղապահ ուղարկել Ուկրաինա. Milliyet

Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…

1 hour ago

7000 քմ մակերեսով 4 հողամասերը վերադարձվել են Եղեգնաձորին

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…

1 hour ago

Ղազախստանից Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ

Ղազախստանից Ակտաու-Բաքու-Ջեյհան նավթամուղով Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ ընթացիկ տարում։ «ԿազՄունայԳազ» ընկերությունից հայտնել են,…

1 hour ago