Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին և իրենց պաշտոններում վերընտրված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին:
«Մենք քննարկումներ ենք ունեցել: Ուզում եմ նաև ասել, որ հանձնաժողովներից աշխատանքի նոր տեմպ եմ ակնկալում: Հանձնաժողովների մասով ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել սպառողների իրավունքների պաշտպանության խնդրին, որը մենք արձանագրեցինք և՛ ՀԾԿՀ-ի, և՛ ՄՊ հանձնաժողովի հետ կապված քննարկումներում: Նաև արձանագրեցինք, որ շատ օրինական ընթացակարգեր ֆորմալ գոյություն ունեն և կիրառվում են, բայց իրադրությունների վրա ազդեցություն ունենալու առումով երբեմն առարկայական չեն. սա էլ պետք է մտածել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել՝ ակնկալում է, որ 2 հանձնաժողովների նախագահները շատ սերտորեն կաշխատեն Ազգային ժողովի հետ:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, մասնավորապես նշել է, որ ունեն ԱԺ-ի հետ աշխատելու պայմանավորվածություն, որոշել են ավելի հաճախակի հաշվետվություններ ներկայացնել: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ իր հերթին նշել է, որ ԱԺ-ի պատկերացումները սպառողների շահերի պաշտպանության ոլորտում համընկնում են ՀՀ կառավարության պատկերացումների հետ և այժմ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում:
ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…
Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…
Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…
«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…
Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…