Լրահոս 24/7

«Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անվերապահ աջակցությունը». ԱԺ նախագահ

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի և խորհրդարանականների հետ:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի և ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Էստոնիա երկկողմ միջպետական հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը:

«Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Լաուրի Հուսսարին փաստել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման մասին:

«Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը»,- նշել է Էստոնիայի խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, կարևորել ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում:

«Խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի համար կարևոր են հիմնական երեք սկզբունքները՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումն ու սահմանագծումը` համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Էստոնիա երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության, հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ աշխատանքային ճաշը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Էստոնիայի Հանրապետության Ազգային ժողովում:

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ ենք նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…

4 hours ago

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. նախարար

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…

4 hours ago

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…

4 hours ago

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…

5 hours ago

Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է. վարչապետ

«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…

5 hours ago

ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու. Պապոյան

Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…

5 hours ago