Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ, որի շրջանակում կողմերը փաստել են Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են, հաղորդել են Հայաստանի ԱԺ-ից:
Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը:
«Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:
«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»,-ասել է ԱԳ նախարարը:
Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև՝ իրավիճակն Արևելյան Եվրոպայում:
ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…
Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…
Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…
«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…
Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…