Լրահոս 24/7

Սյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․

«Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։

Սյունիքում արդեն իսկ խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից»։

Հյուպատոս Վարամինը նշել է, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ այցելել է տարածաշրջան։

Հանդիպման ընթացքում ԻԻՀ-ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը։

Ներկայացվող ոլորտներն էին շինարարությունը, գյուղատնտեսությունը (անասնաբուծություն, բանջարաբուծություն), քարի վերամշակումը, մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ճարտարապետությունը, սպանդանոցային ենթամթերքի վերամշակումը և այլն։Իրանցի տնտեսվարողներին հետաքրքրում էր նաև յուրաքանչյուր ոլորտի՝ այստեղ եղած ներուժը, զարգացման ու տեղի գործարարների հետ կապեր փոխգործակցության հնարավորությունները։

Սյունիքի մարզպետը պատասխանել է նրանց հարցերին ու կոնկրետ առաջարկներ արել, թե ինչ ճանապարհներով կարելի է կյանքի կոչել համատեղ փոխշահավետ աշխատանքը՝ փոխանակելով տեղեկատվություն, սերտացնելով համագործակցությունը, ինչպես նաև հայ ու իրանցի տնտեսվարողների միջև ուղղակի կապեր ստեղծելով։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

54 minutes ago

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

2 hours ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

3 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

4 hours ago

Իրանը մերժել է բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…

5 hours ago

Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է․ Իլոն Մասկ

Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի…

5 hours ago