ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հաղորդել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սարավան-Կապան ավտոճանապարհը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Գավառ, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հաղորդել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…
Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…
Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…
«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…
Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…