Լրահոս 24/7

Պուտինը շահագրգռված չէ բանակցություններով. Զելենսկի

Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ բանակցություններով՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռազմաճակատում դադարը Կրեմլի ղեկավարը կօգտագործի՝ ուժեղացնելու ռուսական բանակը։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ապակայունացման աղբյուրներ է ստեղծում ամբողջ աշխարհում՝ հետագայում բանակցային դիրքերն ուժեղացնելու նպատակով:

Զելենսկին հայտարարել է, որ այժմ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակն ավելի լավ է, քան վերջին երեք ամիսներին։

«Մենք դժվարություններ ունեինք հակաօդային պաշտպանության, զինամթերքի, հեռահար սպառազինության սղության և ռուսական անօդաչուների զանգվածային հարվածների պատճառով: Սակայն իրավիճակն Արևելքում վերականգնված է, ռուսական հարձակումը կասեցվել է»,- տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին անդրադարձել է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությանը և այդ մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը:

«Քանի դեռ Ուկրաինան դիմանում է, ֆրանսիական բանակը կարող է մնալ ֆրանսիական տարածքում»,- ասել է նախագահը։

Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Ուկրաինա կարող է եվրոպական տեխնիկական անձնակազմ ուղարկվել՝ օգնելու Leopard տանկերի ու Ceasar համակարգերի սպասարկման հարցում։

Թիվ 1

Recent Posts

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել: Անդրադառնալով արդար դատավարության իրավունքին՝ Վարդանյանը նշել է, որ…

4 minutes ago

ՄԻՊ-ն ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։…

23 minutes ago

Քննարկվել են ՀՀ պետական սահմանի հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել…

45 minutes ago

Ուկրաինան և Ռուսաստանը այլընտրանք չունեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ցանկանում են գործարք կնքել.…

1 hour ago

Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ-ի վճարը, տարբեր սցենարներ կդիտարկվեն. Պանկին

Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեի վճարը, ապա…

1 hour ago

Տուրիզմի կոմիտեն զբաղված է աչքակապությամբ. ՀՌՀԱ նախագահ Է. Բաբայան

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիա Հարգելի պարոն վարչապետ, Այս նամակը…

2 hours ago