«Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ երբեք այդպիսի ինտենսիվ մակարդակի չի եղել։ Բնական է, որ հնարավոր բոլոր տարբերակները քննարկվում են։ Իհարկե, այդ գործընթացը մենք տանում ենք ԵՄ-ի հետ համատեղ։ Եվ, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանի շահերից բխող որոշումներն անհրաժեշտության դեպքում կընդունվեն», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում, Հովհաննիսյանն ասել է, որ երևի ավելի լավ է այդ հարցն ուղղել այդ երկրի պաշտոնյաներին։
«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, տեղյակ եք՝ անցած տարի հաստատվեց համագործակցության նոր ֆորմատ՝ ռազմավարական երկխոսության ֆորմատ ՄԹ-ի հետ, ունեցանք մի շարք կարևոր այցեր, այդ երկրի հետ մեր հարաբերություններն ունեն նոր դինամիկա, այլ մեկնաբանություններ չեմ կարող տալ», – հավելել է փոխնախարարը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…