

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16–ական մլն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար. այս մասին զեկուցվել է կառավարության նիստում։
«Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի և շուտով կսկսեն շինարարությունը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նաև տեղեկացրել է, որ սահմանամերձ Կիրանցում 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում 3 և Բաղանիսում 1 ընտանիք արդեն տուն կառուցելու համար վարկ են ստացել։
«Շատ լավ է, որ պրոցես է սկսել այդտեղ, և դա ինչ-որ առումով ցուցիչ է, թե մարդիկ որքանով են հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր է, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ակտիվ լինեն, մեր աջակցությամբ նույնպես գյուղերում պրոցեսներ տեղի ունենան»,- նշեց նա։
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…