Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար Թուրքիայի հետ սահմանը բացելու պայմանավորվածությունը վերահաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:
Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
Միրզոյանը հիշեցրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մասնակիորեն՝ այսինքն` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վերաբացել Հայաստան-Թուրքիա սահմանը:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին:
«Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որ տեսնենք, թե ինչպես է այդ աշխատանքը հնարավոր ամենաօպտիմալ կերպով կազմակերպել: Ցավոք, մյուս պայմանավորվածությունը՝ մասնակի բացումը, մինչև այժմ իրականացված չէ: Թեև այս մասին պայմանավորվածությունը նաև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել»,-ասաց նախարարը:
Միրզոյանը հիշեցրեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում հարցազրույցներ է տվել թուրքական լրատվամիջոցներին:
«Մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ, այլ նաև թուրք հասարակության հետ: Տեսնում ենք, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը:
Եվ կարևոր են մեր դիրքորոշումներն, ընկալումներն՝ այդ թվում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել թուրք գործընկերներին, նաև հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,-նշեց նա:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…