Այսօր խորհրդարանում, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում էր արտաքին հարաբերություններին վերաբերող 2023թ. արդյունքների մասին զեկույցը, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց հնչեցրեց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է ամեն ինչ այսքան վատ։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց.
«Մեկ տարի առաջ այստեղ խոսում էիք Արցախում ապրող հայերի իրավունքների մասին, իսկ մեկ տարի անց մի իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը։ Այս իրականությունն է, ու Ձեր զեկույցից չի զգացվում, որ Դուք ցեղասպանությունից մեկ դար անց նորից ցեղասպանված ժողովրդի պետական կազմավորման արտաքին գործերի նախարարն եք»։
Միրզոյանն ասաց, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն բան ներկայացնել հնարավորինս սև լույսի ներքո, և անել պնդումներ, դրանցից բխեցնել հարց՝ ձևավորելով տպավորություն, որ այդ պնդումը փաստ է.
«Դուք արեցիք մի քանի պնդում, որոնք բոլորովին չեն համապատասխան իրականությանը։ Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղ եք հանձնում։ Ուրեմն, ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի, այլև ՀՀ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ։
Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ»,- ասաց նա:
Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…
2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…
Ղազախստանից Ակտաու-Բաքու-Ջեյհան նավթամուղով Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ ընթացիկ տարում։ «ԿազՄունայԳազ» ընկերությունից հայտնել են,…
Եղիշե Կիրակոսյան անզատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան…
ԵՄ առաջնորդները մեծ ուշադրություն չեն դարձնի ռուսական սառեցված ակտիվների թեմային մարտի 6-ին ԵՄ արտակարգ գագաթնաժողովի…
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի,…