Լրահոս 24/7

Շուրջ 1,6 մլն ռուսաստանցի առցանց քվեարկել է նախագահական ընտրություններում

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում շուրջ 1,6 մլն ռուսաստանցի 13 ժամվա ընթացքում քվեարկել է հեռավար քվեարկության հարթակի միջոցով. սա համակարգում բոլոր գրանցվածների ավելի քան մեկ երրորդն է:

Այդ մասին հայտնել է ՌԴ թվային զարգացման նախարարությունն իր Telegram ալիքում։

«13 ժամվա ընթացքում հարթակի օգնությամբ քվեարկել է 1,6 միլիոն մարդ: Սա հարթակում գրանցված օգտատերերի 35 %-ն է»,-հայտնել են Թվային զարգացման նախարարությունում:

Քվեարկությունը կտևի մինչև մարտի 17-ը, տեղի ժամանակով ժամը 20:00-ը։

Մարտի 12-ին թվային զարգացման նախարարությունը հաղորդել էր, որ մոտավորապես 5 մլն ռուսաստանցիներ Պետական ծառայությունների հարթակի միջոցով դիմում են ներկայացրել նախագահական ընտրություններում էլեկտրոնային եղանակով հեռավար քվեարկելու համար։

ՌԴ-ում եռօրյա նախագահական ընտրությունները մեկնարկել են մարտի 15-ի առավոտյան։ Բացի նախագահ Վլադիմիր Պուտինից, պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական ​​​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ ենք նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…

13 hours ago

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. նախարար

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…

13 hours ago

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…

13 hours ago

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…

14 hours ago

Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է. վարչապետ

«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…

14 hours ago

ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու. Պապոյան

Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…

14 hours ago