Լրահոս 24/7
20.03.2024

Ստոլտենբերգը գոնե չի ասում «Սյունիքը Հայաստանին Լենինն է նվիրել»

Ստոլտենբերգը գոնե չի ասում «Սյունիքը Հայաստանին Լենինն է նվիրել»

Ստոլտենբերգը գոնե չի ասում «Սյունիքը Հայաստանին Լենինն է նվիրել»

-Հայաստանի հետ կապված՝ նա, ցավոք սրտի, իր այցի իրական նպատակը ցույց տվեց՝ նշելով, որ իրենք բարձր են գնահատում Ուկրաինայի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը եւ կարծում են, որ ամեն ինչ պետք է անեն, նաեւ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ Պուտինը հանկարծ չհաղթի Ուկրաինայում։

Սա սարսափելի հայտարարություն էր, զարմանալի է, որ հայկական կողմը սրան ընդհանրապես չարձագանքեց,- սա հայ քաղաքագետի արձագանքն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի Երեւանում հնչեցրած հայտարարությանը, ինչից նա բխեցնում է, որ Հայաստանի դեմ «պատերազմի դեպքում Ռուսաստանը չի միջամտի»:

Եթե սա քաղաքական մանիպուլյացիա չէ, որ կառուցված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցի վերաբերյալ Մոսկվայի այն գնահատականի վրա, թե դա «Կովկասում կայունությունը չի ավելացնի»-ապա պետք է եզրակացնել, որ գնահատականն ինքնին կանխակալ է, ներքաղաքական հետագիծ ունի:

Ուկրաինայում Պուտինի հաղթանակի անցանկալիության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաեւ Բաքվում:

Ընդ որում, եթե Հայաստանի դեպքում նա «բարձր է գնահատել» Ուկրաինայի հարցում դիրքորոշումը, ապա Ալիեւին երախտագիտություն է հայտնել Կիեւին մարդասիրական օգնություն եւ ականազերծող տեխնիկա տրամադրելու համար եւ հստակ սահմանել, որ Ուկրաինայի պարտությունը նաեւ Ադրբեջանի համար է սպառնալիք:

Արդ, եթե Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման «բարձր գնահատականը» կարող է կամ պետք է Մոսկվայի զայրույյթը հարուցի, ինչու՞ նույն վերաբերմունքը Պուտինը չպետք է ունենա Ուկրաինային Ալիեւի աջակցության համար Ստոլտենբերգի երախտագիտության նկատմամբ:

Մանավանդ որ Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինի հաղթանակը Հայաստանի համար այլ ավտորիտար սուբյեկտների հնարավոր ընդօրինակմամբ է սպառնալիք համարել, իսկ Բաքվում թափանցիկ ակնարկել է, որ հետուկրաինական կանխածրագրումներում հավանական է նաեւ Ադրբեջանի ինքնիշխանության կորուստը:

Կարելի է, իհարկե, Նիկոլ Փաշինյանին կշտամբել կամ սուր քննադատել, թե ի՞նչ անհրաժեշտության կար հայտարարելու, որ Ուկրաինայի հարցում «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»-եւ հորդորել, որ այդ դիսկուրսը չխորացվի: Երեւանը կարող է ասել, որ «հակամարտության կողմ չէ»:

Բայց սա այն դեպքը չէ: Այս կերպ հանրային ընկալում է ձեւավորվում, որ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունն այդ երկրի համար Ռուսաստանից ոչ մի վտանգ չի հարուցում, իսկ Հայաստանը պարագայում հղի է Ռուսաստանի կողմից «պատժվելու սպառնալիքով»:

Բացարձակ նոնսեն է ստացվում. ՆԱՏՕ-ի դաշնակից, ինչպես քաղաքագետն է ձեւակերպել, Ադրբեջանը պատրաստվում է ՀԱՊԿ անդամ եւ ֆորմալ առումով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դեմ պատերազմի, բայց «Ռուսաստանը չի միջամտի, քանի որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում «բարձրի է գնահատել» Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշումը»:

Այսինքն, Ռուսաստանը «շահագրգռված է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Ադրբեջանը պատժի ՀԱՊԿ-ի անդամ եւ իր ռազմավարական դաշնակից Հայաստանի՞ն»: ՆԱՏՕ-ի «դաշնակից» Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Ուկրաինայի հարցում ոչ դաշնակից Հայաստանը՝ «թշնամի՞»:

Սարսափելին Հայաստանի հասցեին Ստոլտենբերգի արարողակարգային «դրվատանքը» չէ, այլ՝ որ հայ քաղաքական եւ քաղաքագիտական միտքը խուսափում է խորքով գնահատել, թե Ռուսաստանի համար ինչու՞ ադրբեջանական զինված ուժերի անցումը թուրքական, այն է՝ ՆԱՏՕ-ական ստանդարտների, Բաքվի կողմից ռազմավարական նշանակության սպառազինությունների այդ թվում նաեւ Ռուսաստանից կամ նրա միջնորդավորվածությամբ հսկայածավալ ձեռքբերումները Մոսկվային ամենեւին էլ չեն անհանգստացնում, իսկ ֆրանսիական երկու տասնյակ զրահամեքենաների Հայաստան առաքումը գնահատվում է «տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման քաղաքականություն»: Վլադիմիր Պուտինն ի՞նչ երաշխիք ունի, որ, դիցուք, պակիստանյան բալիստիկ հրթիռները, որ Ալիեւը մտադիր է գնել, վաղը չեն խոցի, ասենք, Սարատովի մարզի Էնգելս քաղաքի ռազմական օդանավակայանը:

Ենթադրենք, այսօր Պուտինի եւ Ալիեւի միջեւ «քիմիան» երաշխիք է: Բայց ոչ Պուտինն է հավերժ, ոչ՝ Ալիեւը: Մանավանդ որ «քիմիան» մի «գեղեցիկ օր կարող է ռեակտիվ դրսեւորում ունենալ»: Հարցերի հարցը սա է, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի «սորոսականությունը»: Եւ այդ խնդիրը բոլորովին էլ 2018 թվականից չէ: Սրել այն, անշուշտ, չարժե:

Դա չափազանց ռիսկային կլիներ, բայց որքանո՞վ է մեր ազգային շահերից բխում լռելյայն հնազադությունը կամ այն ընկալումը, որ վերջերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է հնչեցրել, թե «Սյունիքը Լենինն է նվիրել Հայաստանին»:

Այդպես նաեւ Իլհամ Ալիեւն է ասում: Եւ դա նրա, ինչպես ղարաբաղցին է նման դեպքերում ձեւակերպում՝ «ռեխի խոսքը չէ»: Ստոլտենբերգը գոնե այդպես չի ասում:

Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է