Լրահոս 24/7

Փաշինյանը Բելգիայի վարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները:

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:

Թիվ 1

Recent Posts

Կիպրոսն աջակցում է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը. ԱԳՆ

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…

7 minutes ago

Թուրքական լրատվամիջոցների ուղերձը. Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացին

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…

22 minutes ago

2025 թվականին մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Երևանի քաղաքապետարանի՝ մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում…

34 minutes ago

Հանրային աղմուկի թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…

49 minutes ago

Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով

Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են…

1 hour ago

Բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ Ուկրաինայում մարտերը չեն դադարել. Ռուբիո

Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…

2 hours ago