Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հետբացթողումային հսկողության վարչության կողմից 2024թ․ փետրվար ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։
Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 30,419 ՀՀ դրամ։
Իրականացված մաքսային ստուգման չորս դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման փաստ, իսկ մեկ դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։ Մաքսային ստուգման մեկ դեպքով խախտում չի արձանագրվել։
Երկու արտագնա մաքսային ստուգման արդյունքներով մերժվել են ընկերությունների դիմումները Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։
Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակներում 13 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։
Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 33 մլն դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…