Լրահոս 24/7

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մարտի 20-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված գալա համերգ և պաշտոնական ընդունելություն, որով ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկը:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ:

Միջոցառման բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում կազմակերպվելու են 800-ից ավելի միջոցառումներ՝ Հայաստանի ֆրանկոֆոն դերակատարների, պետական գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների գործուն մասնակցությամբ:

Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ այս տարվա երկամսյակի ծրագրում բազմաթիվ միջոցառումներ նվիրված են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որի 100-ամյակն այս տարի նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց ու կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում:

Միջոցառման շրջանակներում Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ ԱԳ նախարարության պատվո մեդալներով պարգևատրվել են «Հայաստանի Ալյանս ֆրանսեզ» կազմակերպության հիմնադիր և տնօրեն, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը և «Լը Կուրիե դ՛Էրևան» («Le Courrier d’Erevan») հայկական ֆրանսալեզու պարբերականի հիմնադիր, Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության գլխավոր քարտուղար Զառա Նազարյանը:

Համերգի ընթացքում հնչել են ֆրանկոֆոն երկրները ներկայացնող երաժիշտների ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

11 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

12 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

13 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

13 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

15 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

15 hours ago