Լրահոս 24/7

ՊՆ-ի բյուջեն նախորդ տարի կազմել է 526,47 միլիարդ դրամ, կատարողականը՝ 99,8 տոկոս

Անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է եղել պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի համար։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմինները աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։

«2023 թվականի մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների։

Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է զինված ուժերի կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- նշեց նախարարը։

Նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2023 թվականի համար հատկացվել են 517,28 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացել է 9,9 միլիարդ դրամով և կազմել 526,47 միլիարդ։

«Ճշտված նախահաշիվների շրջանակներում կատարողականը կազմել է 525,81 միլիարդ դրամ կամ 99,8 տոկոս»,- ավելացրեց նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովելու միջոցառումների պաշտպանության նախարարության բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ, որոնք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում։

«Մասնավորապես, 2023 թվականի ընթացքում իրականացվել են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային կառուցվածքների փոփոխությունների իրականացման, գործառույթների հստակեցման և բաշխման աշխատանքները։

Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների հաստատումը շարունակվում է և ընթացքի մեջ է»,- եզրափակեց Պապիկյանը։

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

2 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago