Լրահոս 24/7

ՀՀ վարչական դատարանը ակցիաների առնչությամբ սկզբունքային դիրքորոշումներ է հայտնել

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6242/05/23 վարչական գործով 2024 թվականի փետրվարի 23-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները. ՄՊՀ-ից տեղեկացնում են, որ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձևական կազմ, այսինքն՝ հետևանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր և անհրաժեշտ պայման չէ։

Վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտում որակելու համար բավարար է միայն մոլորվելու հնարավորությունն ու հավանականությունը, այլ ոչ թե ինքնին մոլորվելու փաստը։

Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտման ձևական բնույթը դրսևորվում է նրանում, որ արարքը կատարման փաստով համարվում է ավարտված։ «Ապրանքի միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է։

Անհատական գնիջեցման արդյունքում ապրանքի վաճառքի գինը ներառվում է ապրանքի վաճառքի գների միջին թվաբանական հաշվարկի մեջ, եթե նման հաշվարկի կատարումը բացառող հանգամանքներ չեն ներկայացվում տնտեսավարողի կողմից։ Մանրածախ առևտրի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է, հետևաբար տնտեսավարող սուբյեկտի կողմից անհատական զեղչեր կիրառելիս պետք է սահմանվեն ոչ խտրական պայմաններ։ Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններ կիրառելուց, որոնք կարող են մոլորեցնել սպառողին։

Օրինակ՝ «Ամանորյա զեղչեր սկսած 10 %-ից մինչև 35%։ Շտապեք ձեռք բերել ձեր «նվեր»-ը» հայտարարության մեջ նվերի մասին նշումից հնարավոր չէ հանգել հետևության առ այն, որ առաջարկը վերաբերում է նվեր գնելուն և ոչ թե գնում կատարելու դեպքում նվեր ստանալու հնարավորությանը։

Այսինքն՝ նվերի մասին նշումը չի կարող մեկնաբանվել որպես հաճախորդի կողմից ընկերությունից ժամացույց ձեռք բերելու նպատակ՝ որպես նվեր իր սիրելիին։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշմամբ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ակցիաների առնչությամբ ընկերության վարքագիծը որակվել է որպես հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցություն և խախտումների համար տրվել է նախազգուշացում, ինչպես նաև նշանակվել է 1 809 000 (մեկ միլիոն ութ հարյուր ինը հազար) ՀՀ դրամի չափով տուգանք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

16 minutes ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

39 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

53 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

56 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

1 hour ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

2 hours ago