Լրահոս 24/7

Առաջիկա երկու օրերին սպասվում է անձրև, լեռնային գոտիներում՝ ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ին, արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված, կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին՝ ժամը 6։00-7։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Մարտի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Մարտի 26-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-6 մ/վ, մարտի 26-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 27-ին՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի՝ 3-5, 28-30-ին գիշերը կբարձրանա՝ 7-9, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Երևանում մարտի 26-ի և 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Մարտի 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago