ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է սահմանադրության փոփոխություններին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանն ասել է, թե վարչապետը հանրային քննարկման է բերել նոր գաղափարներ․
«Մենք ունենք նախնական նոր հայեցակարգ, որն ուղարկել ենք կառավարություն, այժմ սպասում ենք վարչապետի ու հանձնաժողովի, սահմանադրական խորհրդի հանդիպմանը, որից հետ հանրային իրազեկման միջոցով կներկայացնենք` արդյո՞ք մեր ուղղություններում փոփոխություններ են տեղի ունենում, և ինչ ենք նախատեսում»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ սահմանադրության նախաբանի վերաբերյալ դեռևս քննարկում չի եղել.
«Բացի այն հատվածից, որ մամուլով եղել է, այլ քննարկումներ չեն եղել, իսկ գաղափարական մտագրոհների արդյունքում, թե ինչ նոր ուղղություններ ենք նախատեսելու, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձեզ կներկայացնի»,- ասել է նա։
Ըստ Մինասյանի, իրականացվում են ներքին աշխատանքներ.
«Այն հոդվածները, որոնց մեջ մենք խնդիրներ ենք արձանագրել, այս պահին իրականացվում է ներքին մոնիթորինգ ու վերլուծություն, բայց բուն սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մեկ անգամ է հավաքվել, և որոշել ենք քննարկել վարչապետի առաջարկները»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…