Լրահոս 24/7

Մոտ 24 հազար քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար

Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է նոր համակարգ, որի արդյունքում մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։

Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները վերադարձվում են այն ֆիզիկական անձանց, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար ու նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։

Թիվ 1

Recent Posts

Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտնում են…

36 mins ago

Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկը սպանվել է անցած գիշեր…

58 mins ago

Տաճարի ներսում հնչող մյուռոնի օրհնությամբ թող վերանորոգվի մեր հոգևոր կապը․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի…

1 hour ago

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

1 hour ago

Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի…

4 hours ago

Իսրայելը կարող է հասնել ամենուր․ Նեթանյահուն զգուշացրել է Իրանին

Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է…

4 hours ago