Լրահոս 24/7

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ գնդակոծությունների մասին

Գիշերը Ռուսաստանի Բելգորոդի մարզը հերթական անգամ ենթարկվել է գնդակոծության։ Մարզի երկնքում խոցվել է 18 օդային թիրախ։

Ըստ նրա՝ 1 տղամարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Վնասվել են նաև մի քանի տներ և ավտոմեքենաներ։

Գնդակոծության մասին հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ ուկրաինական կողմը RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակել է 18 հրթիռ, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը խոցվել են ռուսական բանակի կողմից արձակված 13 կամիկաձե անօդաչուներից տասը։

ԱԹՍ-ների հարվածներն ուղղված են եղել Սումիի, Խարկովի և Պոլտավայի մարզերին։

Խարկովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Իզյում քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքին, մասամբ փլուզվել է գիմնազիայի շենքը, վնասվել են դրա մերձակայքում գտնվող բնակելի տները։ 1 տղամարդ վիրավորվել է։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ…

31 mins ago

Ի՞նչ է շողացող առիթմիան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «25-30 տոկոս դեպքերում ուղեղի կաթվածը (ինսուլտը) զարգանում է շողացող առիթմիայի հետևանքով:…

42 mins ago

Կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և…

46 mins ago

«Հայաստանում 2023-ի առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739»

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի…

49 mins ago

Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտնում են…

3 hours ago

Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկը սպանվել է անցած գիշեր…

3 hours ago