Լրահոս 24/7

Ծաղկած պտղատուների համար ջերմաստիճանի վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել. ՇՄՆ

Նախորդ գիշեր Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատում գրանցվել է +0,5°C, Արտաշատում՝ +0,8°C, Մերձավանում՝ -0,7°C, Արմավիրում՝ 0°C, Աշտարակում՝ -0,8°C, Արենիում՝ -0,6°C, Ուրցաձորում՝ +0,3°C:

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի 29-30-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին ժամը 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

13 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

14 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

15 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

16 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

17 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

18 hours ago