

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդլայնման հնարավորությունը չի բացառվում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ կազմակերպությունն առաջարկում է անդամակցության բարենպաստ պայմաններ։
Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։«Իհարկե, սկզբունքորեն բացառված չէ նման (խմբ.՝ ընդլայնման) հնարավորությունը։ Բանն այն է, որ հին աշխարհակարգի փլուզման պայմաններում, որն ուղեկցվում է հին հակամարտությունների վերսկսմամբ և նորերի ի հայտ գալով, զգալիորեն մեծանում է ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությունը:
Դա օրինաչափ է և հաստատված է պատմությամբ, հատկապես, որ ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ բարենպաստ պայմաններ», – ասել է Թասմաղամբետովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այնուհետև պարզաբանել է, թե որոնք են կազմակերպությունում անդամակցության առավելությունները։
«Դրանցից հիմնականներից մեկը, կարծում եմ, կարելի է համարել խիստ «բլոկային կարգապահության» բացակայությունը և կազմակերպության ներսում որոշումների կայացման ընթացակարգի ժողովրդավարական բնույթը։
Առանցքային նշանակություն ունի նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական-դիվանագիտական մեթոդներին», – ասել է Թասմաղամբետովը։
Նա չի բացառել, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիմքի վրա համագործակցության նոր ձևաչափերի առաջացման յուրօրինակ շարժիչ ուժը կլինի խաղաղապահ գործունեությունը, «որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»։
ՀԱՊԿ-ում ներկայում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…