Լրահոս 24/7

Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անհեթեթություն» է անվանել մտավախությունները, որ Ռուսաստանը, իբր, պատրաստվում է պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ՝ գրում է Interfax-ը։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են 811 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը՝ 72 մլրդ դոլար։

«Եվ մենք, ինչ է, նկատի ունենալով այս հարաբերակցությունը, պատրաստվում ենք կռվե՞լ ՆԱՏՕ-ի դեմ։ Դե, դա պարզապես զառանցանք է»,- ասել Է Պուտինը՝ «անհեթեթություն» անվանելով արևմտյան երկրներին ուղղված ռուսական սպառնալիքի մասին խոսակցությունները։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն ագրեսիվ մտադրություններ չունի եվրոպական պետությունների նկատմամբ:

Միաժամանակ նա հասկացրել է, որ եթե Ուկրաինա տեղափոխված ամերիկյան F-16 կործանիչները պատերազմին մասնակցելու համար օդ բարձրանան երրորդ երկրների օդանավակայաններից, ապա այդ օդանավակայանները ռուս զինվորականների համար օրինական թիրախ կդառնան։

Պուտինը հիշեցրել է, որ F-16-ները կարող են միջուկային զենք կրել ինքնաթիռում, ինչը չեն կարող հաշվի չառնել։

Թիվ 1

Recent Posts

Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք

Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։…

17 minutes ago

Մինչ ՀՀ-ն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ հայ գերիներին․ ԵԽ պատգամավոր

«Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ այն հայերին, ովքեր ապօրինի…

30 minutes ago

Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա. Սալամի

Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի…

46 minutes ago

Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան

«Շատ լավ են արել, որովհետև բոլորի թիկնազորները պետք է ստուգեն»,– հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության…

1 hour ago

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած…

1 hour ago

Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի…

2 hours ago