Լրահոս 24/7

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների դեմ անզիջում պայքարը:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության  ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ղեկավար անձինք, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները՝ բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշում օտարվող բնակարանների արժեքները՝ այդ կերպ պայմաններ ստեղծելով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում  հարկման օբյեկտները թաքցնելու համար։

Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ընկերության տնօրեն Լ․Բ․-ն, իրենց ընկերության կառուցած շենքից 95.9 քմ մակերեսով,  81 միլիոն դրամ   իրական վաճառքի գնով բնակարանը վաճառելու նպատակով, բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 80 հազար ԱՄՆ դոլար: Նշված գումարը ստանալուց հետո, ՊԵԿ աշխատակիցների կողմից  տնօրեն Լ․Բ․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Մ․Ա․-ն՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած  հիմնավոր կասկածի առկայության հիմքով,  ձերբակալվել և բերվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

3 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

4 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

5 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

6 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

7 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

8 hours ago