Գլխավոր

Բարերար Վահե Բադալյանը 15-րդ դարի մեծարժեք ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին

Օրերս Մատենադարանի թանգարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել բարերար Վահե Բադալյանի կողմից՝ Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի (15-րդ դար) ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցկացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակում։  

Ի երախտագիտություն մեծարժեք ձեռագրի նվիրաբերման՝ նվիրատուին առաջին անգամ շնորհվել է «Մատենադարանի բարերար» Ոսկե մեդալ։ Բարերար Վահե Բադալյանի անունից Ոսկե մեդալն ստացել է նրա որդին՝ Ռոման Բադալյանը, ով Բադալյանների ընտանիքի անունից հանդես է եկել շնորհակալական խոսքով։

«Խորին երախտագիտություն եմ հայտնում մեր ազգի պատմության ու մշակութային ժառանգության պահպանմանը նպաստող ձեր անգնահատելի ջանքերի համար։ Բադալյան ընտանիքի համար մեծագույն պատիվ է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալին արժանանալը։ Այն ընդունում եմ պատկառանքով և ուրախությամբ՝ գիտակցելով, որ ևս մեկ հնագույն ձեռագիր հասանելի կլինի ինչպես ապագա սերունդների, այնպես էլ միջազգային գիտական հանրության կողմից ուսումնասիրման համար», – նշել է Ռոման Բադալյանը։

Իր հերթին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է Բադալյանների ընտանիքի անգնահատելի ջանքերը՝ հայկական մշակութային ժառանգության հարստացման գործում․ «Բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է ընծայաբերում Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը, որը գրվել է 1454 թվականին Բաղեշի Մզուք գյուղում, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոն։ Մանրանկարները պատկանում են Վասպուրականի դպրոցին. պատվիրատուն եղել է տանուտեր Հակոբը»։  

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, կարևորելով բացառիկ ձեռագրի ընծայաբերումը, նշել է․ «Մատենադարանը բազմաթիվ մարդկանց և նրանց նվիրումի, սրտացավության արդյունքն է և շարունակում է լինել: Այստեղ մեկտեղվում են մեր բոլորի՝ պետության, անհատների, մասնավորի ջանքերը: Եվ սա, կարծում եմ, ցույց է տալիս Մատենադարանի նշանակությունը, որը կարողանում է համախմբել ու տանել»:

«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությամբ մեկնարկում է Մատենադարանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Ներկայացվելու են տարբեր տարիներին ընծայաբերված ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ ենք նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…

13 hours ago

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. նախարար

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…

13 hours ago

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…

13 hours ago

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…

14 hours ago

Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է. վարչապետ

«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…

14 hours ago

ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու. Պապոյան

Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…

14 hours ago