Լրահոս 24/7

Դաղստանում ձերբակալվածները գումար և զենք են մատակարարել «Կրոկուս»-ի ահաբեկիչներին․ ՌԴ ԱԴԾ

Դաղստանում հատուկ գործողության ընթացքում ձերբակալված օտարերկրյա քաղաքացիների ահաբեկչական խմբի անդամները գումար և զենք են մատակարարել «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակում իրականացրած ահաբեկիչներին, ինչպես նաև իրենք են ահաբեկություն նախապատրաստել Դաղստանի Կասպիյսկ քաղաքում մարդկանց զանգվածային հավաքների վայրերում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հասարակական կապերի կենտրոնից։

«Մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն Դաղստանի Հանրապետությունում կասեցրել է չորս օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած ահաբեկչական բջջի գործունեությունը, որոնք ահաբեկություն էին նախապատրաստել Կասպիյսկում մարդկանց զանգվածային հավաքների վայրերում, – հայտնել են ԱԴԾ-ում: – Պարզվել է նաև, որ ձերբակալված զինյալներն ուղղակիորեն մասնակցել են մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկություն իրականացնողների ֆինանսավորմանը և ահաբեկության միջոցների տրամադրմանը»:

Ըստ ԱԴԾ-ի, Դաղստանում «հանցագործները կատարել են տարածքի հետախուզում, պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ձեռք բերել ավտոմատ զենք»։ Ահաբեկությունից անմիջապես հետո նրանք մտադրվել են անհապաղ մեկնել Ռուսաստանից։

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ մարտի 31-ի գիշերը Մախաչկալայում և Կասպիյսկում ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատայինները մի քանի բնակարաններում մեկուսացրել են զինված անձանց, որոնք ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ։ Առավոտյան ձերբակալվել են երեք զինյալներ, որոնց մոտ հայտնաբերվել են ավտոմատ զենք, զինամթերք և կիրառման պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

4 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

5 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

6 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

6 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

7 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

8 hours ago