Լրահոս 24/7

Մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին՝ ցեղասպանության կոչերի համար

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքին նոր հոդվածներ է ավելացրել՝ նրան մեղադրելով ցեղասպանության կոչերի համար, հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 1-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հեռակա կարգով «ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանին ծանուցել է ցեղասպանության և պատերազմի քարոզչության կասկածի» մասին։

«Անվտանգության ծառայությունը փաստագրել է ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի նոր հանցագործությունները, որը կոչ է արել ուկրաինացիների ցեղասպանության», – ասված է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայության համար հիմք են ծառայել Մարգարիտա Սիմոնյանի գրառումներն ու հայտարարությունները սոցիալական ցանցերում և ռուսական հեռուստատեսությամբ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի կարող ձերբակալել Ռուսաստանում գտնվող Սիմոնյանին, ուստի ծառայության հարուցած այս և նմանատիպ այլ գործերը առայժմ խորհրդանշական բնույթ են կրում։

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

3 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

4 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

5 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

6 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

7 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

7 hours ago