Լրահոս 24/7

Պետբյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում  պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ  դրամ, աճը կազմել է 21%։

Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 25 հազար 790 ծանուցում։

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 18.3 մլն գործարքով կամ 12.9%-ով, իսկ արժեքային` 473.9 մլրդ ՀՀ դրամով կամ 19.4%-ով:

Հարկ վճարողների կողմից 2024թ. փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 725,051, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 32,785-ով կամ 4.7%-ով:

Նշենք, որ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը  իրականացնում է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված, ինչպես նաև նրանց գործունեության վերաբերյալ երրորդ անձանցից և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների ուսումնասիրում` հարկային ռիսկերի բացահայտում, գործարքների ամբողջական փաստաթղթավորման նկատմամբ մշտադիտարկում և ռիսկերի գնահատում։

Հարկային վարչարարությունը հիմնականում իրականացվում է այն դեպքերում, երբ վերլուծությունների արդյունքում վերհանված ռիսկային համարված և ծանուցված հարկ վճարողները չեն փոխում իրենց ռիսկային վարքագիծը:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակ

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ։ Վարչապետն առաջինը այցել է Երերույքի տաճար։…

14 mins ago

Թուրքիայում մեկնարկել է «3+3» ձևափաչով հանդիպումը

Թուրքիայում մեկնարկել է «3+3» հարթակում ԱԳ նախարարների հանդիպումը։ Հյուրերին ողջունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։…

25 mins ago

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, ասվում է Չինաստանի…

40 mins ago

Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Իրանի…

46 mins ago

Դասակի հրամանատարը թողել է կրակային դիրքը, խմբով նվաստացրել զինծառայողին

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ…

57 mins ago

Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է արել Ադրբեջանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում ենք եղբայրական…

1 hour ago