Լրահոս 24/7

Մխիթար Հայրապետյանը այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը օրերս փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։

«Նախագծի հեղինակները ներկայացրել են ՏՏ ոլորտի՝ համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունը, տեխնոպարկի առանձնահատկությունները և ցուցադրել միջազգային ստանդարտներով կառուցվող շինարարության ընթացքը:

Տեխնոպարկն իր հարկի տակ համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց համար հարմարավետ աշխատանքային միջավայր. մոտիվացնող և ոգեշնչող աշխատանքային միջավայրի ստեղծումը կարող է լավ մասնագետներ ներգրավելու և պահպանելու կարևորագույն գրավականներից լինել:

Տեխնոպարկը բաղկացած է լինելու 22 հարկից, ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք, ընդհանուր օգտագործման գոտիներ, գիտահետազոտական կենտրոն, ցուցասրահ, առևտրային գոտիներ, միջոցառումների սրահ, կոնֆերանս դահլիճներ, հյուրանոց, 1000-ից ավելի ավտոկայանատեղի (որոնցից 30 %-ը նախատեսված է լինելու էլեկտրական մեքենաների համար) և այլն:

Տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին»,- գրել է Մխիթարյանը։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

4 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

5 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

5 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

5 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

6 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

6 hours ago