Լրահոս 24/7

Վաշինգտոնը զգուշացրել է Իրանին՝ Դամասկոսին իսրայելական հարվածից հետո

Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ խուսափել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հնարավոր հարձակումներից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը: Հայտարարությունը կապված է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետ, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը տեղեկություն չունի, որ Մերձավոր Արևելքում շիա խմբավորումները, որոնց Վաշինգտոնը կապում է Թեհրանի հետ, կարող են սկսել հարձակումներ ամերիկյան զորքերի և ռազմական օբյեկտների վրա Իրաքում և Սիրիայում։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաներն ուշադիր հետևում են՝ արդյոք իրանամետ ուժերը նման հարձակումներ կիրականացնե՞ն։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել Դամասկոսի վրա հարձակված «ագրեսորներին»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago