Լրահոս 24/7

Աշխարհի ամենաերկարակյաց մարդն ամեն օր կոնյակ էր խմում

114 տարեկանում մահացել է Վենեսուելայի բնակիչ, աշխարհի ամենատարեց տղամարդ Խուան Վիսենտե Պերես Մորան, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակի իր էջում գրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն.

«114 տարեկանում անմահության գիրկն է գնացել Էլ Կոբրե քաղաքում ծնված Խուան Վիսենտե Պերես Մորան, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և Էլ Կոբրե քաղաքի բոլոր բնակիչներին»:

Մայիսի 27-ին կլրանար Պերես Մորայի 115-ամյակը։ Աշխարհի ամենաերկարակյաց տղամարդը մահացել է շնչառական բարդությունների պատճառով։ 2022 թվականի փետրվարի 4-ին նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր որպես աշխարհի ամենատարեց տղամարդ 112 տարեկան 253 օրական հասակում՝ առաջ անցնելով իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիայից, որը մահացել է 112 տարեկանում։ Պերես Մորան իր երկարակեցությունը բացատրել է մշտական աշխատանքով, լիարժեք հանգստով, վաղ քնով և մեկ գավաթ կոնյակի ամենօրյա գործածությամբ: El Nacional պարբերականի տվյալներով՝ երկարակյացը լավ է սնվել, աղոթել է, ջուր է խմել և վաղ պառկել քնելու։

Պերես Մորան ծնվել է 1909 թվականի մայիսի 27-ին Վենեսուելայի Էլ Կոբրե քաղաքում և եղել է 10 երեխաներից 9-րդը։ Ամենաերկարակյաց տղամարդը 11 երեխա ունի:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

11 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

12 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

13 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

13 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

15 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

17 hours ago