Գազայի հատվածում Համաշխարհային կենտրոնական խոհանոցի (WCK) կամավորների վրա հարձակումից հետո Իսրայելը համաձայնել է շտկել իր մարտական մեթոդները՝ ապահովելու պաղեստինցի խաղաղ բնակիչներին աջակցող աշխատողների պաշտպանությունը, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Վարչապետ Նեթանյահուն նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Իսրայելը մտադիր է հետագա փոփոխություններ կատարել իր ընթացակարգերում՝ ապահովելու նրանց պաշտպանությունը, ովքեր օգնություն են ցուցաբերում Գազայի հատվածում այդքան հուսահատ կարիքավոր մարդկանց»,- ասել է Բլինքենը Բրյուսելում:
Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը, Վաշինգտոնը կարևոր է համարում, որ իսրայելական կողմը «լիարժեք պատասխանատվություն ստանձնի» WCK-ի աշխատակիցների վրա հարձակման համար։
«Բացի այդ, կարևոր է, որ երկիրը քայլեր ձեռնարկի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այնուամենայնիվ, ավելի կարևոր է ապահովել, որ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի ապագայում դա երբեք չկրկնվի», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…