Վրաստանի խորհրդարանը բյուրոյի նիստում գրանցել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Նախագիծն ի սկզբանե ներկայացվել էր խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը։
Բյուրոյի նիստին զուգահեռ, մի քանի տասնյակ մարդիկ խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել օրինագծի դեմ։
Օրինագիծը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա, վերաբերում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Նման կազմակերպություններից յուրաքանչյուր տարվա հունվարին պահանջվելու է Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում` կտուգանվեն 25 հազար լարիով (մոտ 9,3 հազար դոլար)։ Տուգանքից հետո էլ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ժամկետանց հայտարարագրման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (մոտ 7,4 հազար դոլար):
Վրաստանի արդարադատության նախարարությանը կից կստեղծվի նաև արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների հատուկ ռեգիստր։
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…