Տարածքներ տալ-չտալը քրեաիրավական որոշակի երևույթներ է պարունակում:
ՀՀ իշխանությունները օրենքով ու Սահմանադրությամբ պարտավորված են պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ցանկացած գործողություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրենից ենթադրում է քրեաիրավական հետապնդում այդ իշխանությունների նկատմամբ:
ՀՀ իշխանությունները չեն կարող տալ ՀՀ-ի ինչ-որ մի տարածք: Առհասարակ նման բան չի կարող տեղի ունենալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ մտահոգություններին:
«Պետք է ճիշտ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Երբ որ ասում ենք, որ պետք է տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, թեկուզ Տավուշի մարզի և ադրբեջանական 4 գյուղերի այդ հատվածում, այդտեղ խոսքը նրա մասին է, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո այդ մարտական դիրքերը, որտեղ որ զորքերը կանգնած են համապատասխան սպառազինությամբ, զորատեսակներով, զինատեսակներով, հրետանային միջոցներով, պետք է փոխարինվեն սահմանապահ ծառայությամբ: Պետական սահմանի ռեժիմի պետք է անցնի բուն սահմանի պահպանության իրականացումը, ինչը ենթադրում է ոչ թե անվտանգության նվազեցում, այլ անվտանգության բարձրացում»,- նշեց նա:
«Բոլորիդ աչքի առաջ մեզ սպառնում են պատերազմով գրեթե ամենօրյա ռեժիմով: Ադրբեջանի քաղաքականությունն ակնհայտորեն տանում է նրան, որ իրենք հասնեն էսկալացիայի»,- անդրադառնալով վարչապետի՝ պատերազմի սպառնալիքի առկայության մասին հայտարարությանը՝ ասաց Ալեքսանյանը:
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…