Լրահոս 24/7
11.04.2024

Ավանեսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքը

Ավանեսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքը

Առողջապահության նախարարության համար կարևոր է մարդու բնակավայրին մոտ առողջապահական կենտրոնների առկայության ապահովումը, առողջապահական ծառայությունների արդիականացումն ու որակի ապահովումը։ Այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2023 թվականին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավել բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր։

«Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոններն այսօր մատուցում են արդի ծառայություններ մարզի բնակչությանը, և մարդիկ ստիպված չեն լինում Երևան գալ՝ հավելյալ անհարմարություններ և ծախսեր կրելով։

Մեկնարկել են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն ծառայության նոր մասնաշենքի, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի, Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաճյուղի վերակառուցման աշխատանքները։ Շարունակվել են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, հոգեկան առողջության կենտրոնի, Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի, Մասիսի, Եղվարդի, Տաշիրի, Աշտարակի բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները։

Նշեմ, որ ընթանում են 19 ամբուլատորիաների և 9 պոլիկլինիկաների կառուցման և վերակառուցման նախագծման աշխատանքները, ևս 20 ամբուլատորիաների կառուցման և վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Ավանեսյանը։

Լրահոս
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
11:47
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
11:42
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
11:37
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում,  քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
11:33
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
11:25
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
11:11
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
11:06
Կոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան