Լրահոս 24/7
12.04.2024

Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարարի հետ

Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարարի հետ

Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ:

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար:

Նախարարն ընդգծել է՝ Արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր, որոնց գործնական կիրառությունն արտացոլվում է համատեղ իրականացվող աշխատանքում:

Գրիգոր Մինասյանը առանձնահատուկ կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, նշել, որ այն նոր նշաձող է սահմանել նաև արդարադատության ոլորտում գործակցությունն էլ ավելի խորացնելու համար:

Հայաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Ռատի Բրեգաձեին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:

Վրաստանի Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին ջերմ ընդունելության համար: Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների համատեղ նպատակը պետք է լինի Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների իրավական անվտանգության ապահովումը:

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները հույս են հայտնել, որ Երևանում ընթացող Հայ-վրացական իրավական ֆորումը նոր հնարավորություններ կստեղծի փորձի փոխանակման և բարեփոխումների տեղայնացման համար:

Լրահոս
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
16:12
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
15:51
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
15:33
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
15:31
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
15:28
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
15:08
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
Սամվել Կարապետյանն անդրադարձել է   Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
14:20
Սամվել Կարապետյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
13:28
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
13:24
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
13:05
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
12:17
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել.  Ավինյան
11:55
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել. Ավինյան