Լրահոս 24/7
12.04.2024

Անդրեասյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին

Անդրեասյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իրական և պատմական Հայաստանի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է «Հայոց պատմության» դասագրքերը փոփոխության ենթարկվեն, Ժաննա Անդրեասյանը նշեց.

«Կարծում եմ՝ պիտի ուշադիր լսած լինեք վարչապետի խոսքը, որովհետև վարչապետը իր խոսքով ամբողջությամբ անդրադարձավ նրան, որ սա չի չեղարկում մեր պատմությունը, մեր պատմությունը մեր պատմությունն է, և պատմության դասագրքերն էլ մեր պատմության մասին են: Խոսքը պատմությանը նայելու դիտանկյան մասին է, ոչ թե այն մասին, որ Մեծ Հայքի նահանգները կամ որևէ այլ ժամանակաշրջան կամ դրվագ դադարում է լինել մեր պատմությունը:

Ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք կարողանանք մեր պատմությանը մոտենալ այսօրվա մեր պետության պետական շահի դիրքից և կարողանանք վերագնահատել այդ իրադարձությունները՝ հաշվի առնելով այսօրվա մեր պետության մարտահրավերները, նաև այն խնդիրները, որ ունենք լուծելու»:

Նախարարը հիշեցրեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախաձեռնության մասին, որը, նրա խոսքով, ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը, որպեսզի հնարավոր լինի պատմության մոտեցման մեթոդաբանական փոփոխություն կատարել«Էլի եմ կրկնում. սա ոչ թե բովանդակության փոփոխության մասին է, այլ սա մեթոդաբանական մոտեցման մասին է, որպեսզի մեր պատմության իրադարձությունների մեկնաբանության մեջ գերակշռի այսօրվա մեր պետության դերից դրանց վերարժևորումը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ