Լրահոս 24/7

Օրենքի 23 հոդվածից 11-ը փոփոխության են ենթարկվել

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ, պատգամավորներ Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 23 հոդվածից 11-ը փոփոխության են ենթարկվել, չհաշված խմբագրական փոփոխությունները։
Մասնավորապես՝

  • վերանայվել է օրենքի վերնագիրը հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք.
  • հստակեցվել են առկա սահմանումները և օրենքի հիմնական հասկացությունները, դրանք համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացվել է նոր՝ «զուգընկեր» հասկացությամբ.
  • որպես բռնության ենթարկված անձ, դիտարկվում է երեխան, ով ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր).
  • վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման իրականացման, դրանց ուժի մեջ մտնելու և ծանուցման ժամկետները.
    ուժը կորցրած է ճանաչվել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը.
  • առաջնային բուժօգնության փոխարեն, օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.
  • սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Վերանայվել են ՀՀ քրեական օրենսգրքի թվով 20 հոդվածների ծանրացնող հիմքերը, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված լինելու փաստը այնպիսի հանցակազմերում, ինչպիսիք են՝ Սպանությունը, Ինքնասպանության հասցնելը, Ինքնասպանության հակելը, Ինքնասպանությանը նպաստելը, Առողջությանը ծանր վնաս պատճառելը, Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, Ազատությունից ապօրինի զրկելը, Հոգեկան ներգործությունը, Ֆիզիկական ներգործությունը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, Մարդուն առևանգելը, Շորթումը, Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով հոդվածներից:

Նոր կարգավորում է նախատեսվել ՀՀ քրեական օրենսգրքում հետամտելու համար.

«Հետամտելը՝ անձին հետեւելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար եւ անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել…»։

Սահմանվել են ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում (նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի փոխարեն սահմանել երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկ).
Նշեմ, որ ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին։ Եվ սա առաջին նախագիծն է, որը ծավալուն և հիմնավոր կերպով անդրադառնում է օրենքի կիրարկումից հետո առաջ եկած խնդիրներին և բացերին։

Փոփոխությունների փաթեթը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

12 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

23 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

48 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago