Լրահոս 24/7
15.04.2024

Ղազախստանի նախագահը ՀՀ-ին առաջարկել է ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնել

Ղազախստանի նախագահը ՀՀ-ին առաջարկել է ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնել

Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին։ Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում։

Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխօժանդակության վրա։ Երկկողմ կապերի ակտիվացումը մեր համատեղ նպատակն է։ Մեր նպատակները և շահերը ռեգիոնալ և միջազգային խաղաղության ու անվտանգության տեսանկյունից համընկնում են։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, և դրա համար այսօրվա այցը ինձ համար հատուկ նշանակություն ունի»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Նա հավելեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են այն, որ երկկողմ շահագրգռվածություն կա գործընկերությունն ամենաբարձր մակարդակում պահպանելու ուղղությամբ։

Տոկաևը նշել է, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են բազմաթիվ ակտուալ օրակարգային հարցեր, հասել կոնկրետ պայմանավորվածությունների։

«Հատուկ ուշադրություն ենք դարձրել առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց ողջ ներուժը լիաթոք կերպով չի օգտագործվել։

Հենց այդ պատճառով մենք նպատակահարմար ենք համարում փոխանակումների տեմպերն ավելացնել, պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր իմպուլս կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք արտահանման և ներմուծման ապրանքների ցանկն ավելացնելու համար։ Դրա համար առավելագույնս էֆեկտիվ պետք է օգտագործվեն գոյություն ունեցող հնարավորությունները։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանման ծավալը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պետք է ակտիվացնել հարաբերություններն արդյունաբերության, ֆինանսների, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

«Ես Հայաստանին առաջարկել եմ իրականացնել մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր։ Սա, մասնավորապես, ակտուալ է այսօրվա դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս ուղղությամբ աշխատանքները միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են»,- հավելել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը նաև շեշտել է, որ հարկավոր է ակտիվացնել նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները, ինչը թույլ կտա բարելավել ներդրումային հարաբերությունները։

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ