Լրահոս 24/7
15.04.2024

Առաջարկվում է ՀՀ-ում օգոստոսի 3-ը նշել որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Առաջարկվում է ՀՀ-ում օգոստոսի 3-ը նշել որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծի, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահ, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Բաքոյանն օրենքում փոփոխությունը պայմանավորում է եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակների կողմից այս մարդկային աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ:

Պատգամավորը նշեց, որ վերջին ժամանակահատվածում նոր թափ է ստացել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը: Աշխարհում արդեն 10-ից ավելի երկրներ, նաև միջազգային տարբեր կառույցներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ճանաչել են եզդիների ցեղասպանությունը:

«ՀՀ տոների և հիշատակի օրերի ցանկում ներառելով 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով սահմանված ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքի առաջնահերթությունը՝ մենք կնպաստենք, որ ՀՀ քաղաքացիները ևս մեկ առիթ ունենան ուշադրություն դարձնելու մարդկության առջև ծառացած խնդիրներին և, մասնավորապես նշված օրը վշտակցեն իրենց հետ բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին: Իսկ եզդի ազգի ներկայացուցիչները կօգտվեն առավել արդյունավետ գործիքակազմից՝ նշելու 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-ասաց Բաքոյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ակնհայտ համարեց հայ և եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները:

«Ակնհայտ է, որ եզդի ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն: Ակնհայտ է հայ ժողովրդի, ՀՀ վերաբերմունքը ցեղասպանությանը: Եվ մենք մեր ուրույն տեղը պետք է ունենանք աշխարհում՝ ցեղասպանությունների կանխարգելման առումով»,-նշեց նա:

Բաքոյանն առաջարկեց Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսներից մեկին ԱԺ լիագումար նիստում նախագծի քննարկման շրջանակում տալ ելույթի հնարավորություն: Քվեարկությամբ որոշումը հավանություն ստացավ:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ:

Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ