Լրահոս 24/7
15.04.2024

Չի կարող Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց լինել՝ առանց իրավական հիմքերի․ Հովհաննիսյան

Չի կարող Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց լինել՝ առանց իրավական հիմքերի․ Հովհաննիսյան

Հայաստանի չի կարող Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի գնալ՝ առանց իրավական հիմքերի:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝ անդրադառնալով ընդդիմությունից հնչող մտահոգությանը, թե Հայաստանի իշխանությունը կարող է առանց իրավական հիմքերը հստակեցնելու Տավուշի հատվածում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց սկսել, անգամ զիջումների գնալ:

«Չի կարող լինել գործընթաց առանց իրավական հիմքերի: Մենք սրա մասին բազմիցս խոսել ենք»,–ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են՝ ելնելով իրավական հիմքերից, դրա համար գործընթացները դանդաղ են գնում: «Ցանկացած քարտեզ, ցանկացած միլիմետր պետք է ունենա իրավական հիմք: Առանց սրա մենք առաջ չենք շարժվելու»,–նշեց պատգամավորը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ բազմաթիվ իրավական հիմքերի մասին խոսվել է.

«Խորհրդային Միության փլուզումից հետո ի՞նչ սահմաններով անջատվեցին միութենական պետությունները, ադմինիստրատիվ սահմանները որտե՞ղ էին: Իրավական արձանագրում կար: Բայց հետո պարզվեց, որ այդ իրավական արձանագրումները դեռ ճշտումների խնդիր ունեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովները հենց դրա համար են ստեղծված, այդ խնդիրները պետք է լուծվեն:

Քոչարյանը շեշտեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի նպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն է:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ