«Եվրոպական երկրները պետք է ինքնուրույն ապահովեն իրենց անվտանգությունը»․ ԵՄ արտաքին կապերի ծառայության կայքում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք պետք է ռազմավարական պատասխանատվություն ստանձնենք Եվրոպան ինքնուրույն պաշտպանելու ունակության համար՝ միաժամանակ ուժեղ հենարան ստեղծելով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ներսում», – ընդգծել է Բորելը: