Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ձերբակալվածներին․ մյուսները մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը՝ Միջազգային քրեական դատարանում լսումների ժամանակ։
«Բոլոր ռազմագերիները, ինչպես նաև ձերբակալվածների մեծ մասը վերադարձել են Հայաստան։ Մյուսները բանտում են ծանր հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ խոշտանգումների ու սպանության, ինչպես նաև ռազմական հանցագործությունների, ահաբեկության և անջատողականության մեղադրանքով: Այլ կերպ ասած՝ նրանց կալանքը ոչ մի կապ չունի ռասայական խտրականության հետ: Նմանապես, Հայաստանի կողմից հայերի բռնի տեղահանման մեղադրանքները ոչ մի կապ չունեն ռասայական խտրականության հետ: Սակայն Ադրբեջանը լուրջ է վերաբերվում այդ հավակնություններին և թափանցիկության, փոխվստահության ապահովման նպատակով համագործակցում է Հայաստանի հետ», – նշել է նա։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…