ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին, տեղեկացրել են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։
Հանդիպման սկզբում նախարարը ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և որոշ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ավստրալական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ, որից հետո անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:
Ի թիվս այլ հարցերի, նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար։
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…