Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին 2025-2029 թթ. երկրորդ ժամկետով այդ պաշտոնում նշանակելու դիմադրությունն աճում է Եվրամիությունում․ գրել է «Politico» թերթը։ «Երկրորդ ժամկետի շանսերը նվազեցնում են նրա ամբարտավանությունն ու քաղաքական սխալները»։
«Politico»-ն նաև կարծում է, որ ֆոն դեր Լայենը դեռևս չունի բավականաչափ ուժեղ հակառակորդներ։ Հավանական թեկնածուների թվում թերթը նշել է Եվրախորհրդարանի գործող ղեկավար Ռոբերտ Մետսոլային։